Աշխարհ

08.02.2021 22:20


Թուրքական լիրան բարելավել է դիրքերը դոլարի նկատմամբ

Թուրքական լիրան բարելավել է դիրքերը դոլարի նկատմամբ

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։

Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը աննշան կերպով բարելավվել են:

2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, այս շաբաթ սահմանվել է 7.02 լիրա փոխարժեք:

Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է, որ 2023թ. 1 դոլարի նկատմամբ սահմանված փոխարժեքը հացնել 5 լիրայի:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը