Կարծիք

09.02.2021 10:51


Ծախու դավաճանը հասկանում է՝ Քոչարյանին հաղթելն իր ուժերից վեր է

Ծախու դավաճանը հասկանում է՝ Քոչարյանին հաղթելն իր ուժերից վեր է
Եկեք գնանք արտահերթ ընտրությունների՝ Ն.Փաշինյան,
Թեպետ դա լավագույն տարբերակը չէ, բայց եկեք գնանք՝ Ռ. Քոչարյան,
Չենք գնում արտահերթ ընտրությունների՝ Ն. Փաշինյան։
Այն բանից հետո, երբ իր նախավերջին հարցազրույցում Նախագահը հայտարարեց՝ պայքարելու ենք ու կրելու ենք, մինչ այդ իր դեմ լատենտ պայքարողների լեզուն նոր կյանք ու թափ առավ՝ թե բա Քոչարյանը լեգիտիմացնում է Նիկոլին՝ մոռացել են՝ առաջին հարվածը հենց ինքն է իր վրա առել ու ասելով՝ պետք լինի, կգամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ, ինքնակամ եկել է, սեփական կյանքի, առողջության գնով դուրս եկել կռվի նիկոլիզմի դեմ՝ հանուն պետականության։
Սակայն Նախագահը չէր ասել՝ ցանկանում է արտահերթ ընտրություններ Նիկոլի հետ, այլ պնդել էր՝ դավաճանը տեղ չունի մեր իրականության մեջ, պետք է ամեն գնով հեռացվի ու հայ ժողովրդի գիտակից հատվածն ամեն պարագայում հաղթելու է ազգի տականքին՝ լինի դա փողոցում, թե քվեախցիկում։ Այսօր ծախու դավաճանն արդեն հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ իր իսկ դաշտ նետած առաջարկից՝ հասկանում է՝ Քոչարյանին հաղթելն իր ուժերից վեր է, իսկ իրական ընդդիմությանը հնարավոր չէ քաղաքական առևտրով պառակտել, այսինքն Նախագահը պարզապես մեկ հաստատումով՝ կրելու ենք, հօդս ցնդեցրեց կենտրոնախույսերի բոլոր ծրագրերը, այլ խոսքով՝ Նախագահի կողմից միանշանակ հաղթանակի հաստատակամությանը չբախվելու դեպքում դավաճանն անկասկած գրպանային կուսակցություններին շարժի էր գցելու, փորձելու վերարտադրվել, մինչդեռ այժմ ոչինչ չի մնում, քան հրաժարվել վերարտադրման այս փորձից ևս։
Միաժամանակ Քոչարյանի կողմից ապտակվեցին երկու խումբ մորթապաշտներ՝ առաջինն՝ Իրեն Նիկոլի լեգիտիմացիայի մեջ մեղադրողները, երկրորդ՝ իրենք՝ նիկոլները, քանզի Նախագահի պատրաստակամությունը պայքարի յուրաքանչյուր մեթոդի ոչ այլ ինչ էր, քան ձեռնոց՝ նետված մարդու կողմից, ով դույզն-ինչ կասկած չունի սեփական ուժերի և հնարավորությունների վրա։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը