Կարծիք

10.02.2021 15:12


Իշխանության մեխանիկան

Իշխանության մեխանիկան
Որպեսզի սոցիալական բունտ չլինի, թոշակառուները պետք է անխափան թոշակ ստանան, նպաստառուները՝ նպաստ, ուսուցիչներն ու բժիշկները՝ աշխատավարձ: Իսկ եթե սոցիալական բունտ լինի, ոստիկաններն ու ԱԱԾ-ն պետք է աշխատավարձ ստանան, որ ճնշեն այդ բունտը: Ամեն դեպքում երկրին փող է պետք, բայց կառավարությունը ոչ թե մտածում է, թե ինչպես տնտեսություն վարի, փող ստեղծի, այլ ինչպես ու որտեղից պարտք վերցնի: Պատգամավորների համար էլ մի «ճիշտ» կա՝ երկարաձգել իրենց մանդատների գոյությունն ու պրեմիաներ ստանալ: Դա՝ պետությունը, իսկ ահա «շահառուները» մտածում են ոչ թե նորմալ իշխանություն ունենալու, աշխատելու, իրենց հացը վաստակելու մասին, այլ՝ ամեն գնով իրենց թոշակը, նպաստը, աշխատավարձն ու պրեմիան ստանալու: Թե այդ պարտքերն ո՞վ պետք է փակի, ոչ մեկին չի անհանգստացնում: «Շահառուները» ոչ բիզնես ունեն, ոչ էլ հարկ են մուծում: Քանի այս իշխանությունը կարողանում է պարտք վերցնել՝ «շահառուներին» ձեռնտու է: Քանի դեռ «շահառուներն» այս մտածողությունն ունեն, այս իշխանությունները գրպանում «լայն հասարակություն ունեն»:
«Շահառուն» չակերտներում եմ գրել, որովհետև ոչ բոլորն են այդպես մտածում: Ցավոք նրանք փոքրամասնություն են, այլապես հիմա մեր պատգամավորներն ու կառավարողները բանտերում կլինեին, դրա համար էլ Բաբկեն Թունյանի լեզուն երկարել է:
էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը