Կարծիք

10.02.2021 16:13


Օտար անձանց մուտքը գաղտնի բունկեռ՝ պատերազմի ժամանակ, ո՞վ էր արտոնել և ո՞վ է պատժվել դրա համար. 10 հարց իշխանություններին

Օտար անձանց մուտքը գաղտնի բունկեռ՝ պատերազմի ժամանակ, ո՞վ էր արտոնել և ո՞վ է պատժվել դրա համար. 10 հարց իշխանություններին
Պատասխանեք ԱԶԳԻՆ։
1)Ռ.Աբաջյանի պապիկի խաբեությունը ո՞վ էր կազմակերպել։
2)«Ժպիտների Քաղաք» ֆոնդին բոլոր մեծահարուստները գումար էին փոխանցել։ Ի՞նչ եղան այդ գումարները։
3)Ինչպե՞ս ծախսվեց «Համահայկական Հիմնադրամ»֊ի 170 միլիոն դոլլարը։
4)Օտար անձանց մուտքը գաղտնի բունկեռ՝ պատերազմի ժամանակ, ո՞վ էր արտոնել և ո՞վ է պատժվել դրա համար։
5)Եթե համաձայնագրի 8֊րդ կետը՝ գերիների վերադարձը, չի կատարվել, ինչո՞ւ եք ճանապարհներից և երկաթգծերից խոսում։
6)Եթե վարչապետը հայտարարում է որ, այո՜, պարտվել ենք և պիտի արտահերթ ընտրություն լինի, որպիսզի իմացվի ժողովրդի իրական կարծիքը, ապա ինչո՞ւ եք հիմա, առանձ ընտրության արդյունքների, հայտարարում որ չկա հանրային պահանջ։ Ով է ձեզ այդ իրավունքը տվել, հանրության կարծիքը, ձեր նեղ շփումների արդյունքներով չափել։
7)Եթե տասնյակ և հարյուրավոր զինծառայողների և սպաների դավաճանությունն էր պատճառը մեր պարտության, ինչո՞ւ չկան հարուցված քրեական գործեր։
8)Եթե 30 տարի բանակը թալանվել է, ինչո՞ւ չեն ետ բերվել գումարները, և եթե վատ զենքն է բերվում որպես պարտության պատճառ, ապա ինչո՞ւ չի կրակել հզորագույն «Իսքանդեռ»-ը։
9)Ինչո՞ւ են զինվորները զոհվել հիմնականում գլխի և կրծքավանդակի շրջանում, բեկորային վնասվածքներից․ եթե ամբողջ ազգը՝ և՛ ներսից, և՛ սփյուռքից հազարավոր զրահաբաճկոններ և գլխակալներ է ուղղարկել։
10)Ինչո՞ւ եք ազգին ստում, թե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ իրականում ոչ մի հայկական զորք չի կարող գնալ Արցախ, իսկ արտասահմանյան լրագրողները պետք է Ադրբեջանից թույլտվություն վերցնեն։
Տաթև Արցախ
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը