Կարծիք

12.02.2021 14:11


Առանց որեւէ պատասխանատվության կարելի է հանձնել Հադրութը, բայց երբ հարցնես՝ «Անասուն, ո՞ւր են մեր 5000 զավակները», պատասխանատվության կկանչվես

Առանց որեւէ պատասխանատվության կարելի է հանձնել Հադրութը, բայց երբ հարցնես՝ «Անասուն, ո՞ւր են մեր 5000 զավակները», պատասխանատվության կկանչվես

Հասարակությունը չէր կարողանում կողմնորոշվել, թե ով են սրանք՝ տգետ, տականք, թե դավաճան։ Հազիվ-հազ ձեւավորվեց կոնսենսուսը, որ սրանք անասուն են՝ միայն պարգեւավճարի բնազդով ապրող ու անկապ բառաչող էակներ։ Միայն անասունին է, որ կարող ես հարցնել՝ «Արա, ո՞ւր է Շուշին», ու նա անխռով կշարունակի իր պարգեւավճարը որոճալ, միայն անասունն է, որ «Ո՞ւր է Դադիվանքը» հարցին կպատասխանի անիմաստ բառաչով։

Անասունն է, որ կարող է անմռունչ նայել, թե ինչպես են իր զավակներին տանում սպանդանոց, որ ինքնապաշտպանության բնազդը սահմանափակվում է այդ օրվա լափով, անասունն է, որ զուրկ է արժանապատվությունից ու պատվից, բարոյական որեւէ արժեքից ու սահմանափակումից։

Հազիվ էր հասարակությունում ձեւավորվել կոնսենսուսը, որ սրանք անասուն են, երբ բունկերներից դուրս սողոսկելով սրանք սկսեցին ձեւեր թափել, թե բարոյականության կրող են, թե վիրավորվում են։

Օրինագիծ են ներկայացրել, համաձայն որի իրենց էլ չի կարելի կոչել «վիժվածք» ու «ստահակ»։ Օրինագիծ, համաձայն որի առանց որեւէ պատասխանատվության կարելի է հանձնել Հադրութն ու Շուռնուխը, բայց երբ հարցնես՝ «Անասուն, ո՞ւր են մեր 5 հազար զավակները», դու պատասխանատվության կկանչվես։

Սրանք էլ այսպիսի իմքայլող անասուններ են։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը