Քաղաքական

13.02.2021 13:30


Հայկական կողմը Շուշիի մոտակայքում Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների 7 դի

Հայկական կողմը Շուշիի մոտակայքում Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների 7 դի

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 7 աճյուն, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանցիները, ենթադրաբար, անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Այս մասին ասվում է Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետհանձնաժողովի հաղորդագրությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ աճյունների մնացորդները փոխանցվել են փետրվարի 12-ին` Շուշիի մոտակայքում:

Այժմ պետք է դիակների նույնականացում իրականացվի, ինչից հետո դրանք կփոխացվեն զոհերի ընտանիքներին:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը