Կարծիք

14.02.2021 08:05


Դավաճանին վարչապետ մի ըսեք՝ մեղք է

Դավաճանին վարչապետ մի ըսեք՝ մեղք է

Երկար մտածելուց հետո ցանկություն առաջացավ դիմել, բոլոր նրանց, ովքեր սատարում են՝ Նիկոլ Փաշինյանին և այսօրվա իշխանություններին՝ խնդրում եմ նշել երեք հիմնային պայման, թե ինչի եք ուզում, որ այս ազգադավները մնան իշխանության։

Վերջին 100 տարվա ընթացքում՝ սկսած 1921 թվականից, Հայաստանը չի եղել ավելի ողբալի իրավիճակում, քան հիմա է։ Իհարկե, դրա համար կան բացատրություններ։ Օրինակ, Ալեն Սիմոնյանն ասում է, որ՝ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կարելի է ասել, ամենալավ մարմնավորումն է, որը որ կարող է լինել: Ավելի լավ ՀՀ ժողովրդին ներկայացնող անձ չի եղել: Ինքը ժողովրդից մեկն է»։ Այսինքն վստահորեն կարող ենք ասել, որ Ալեն Սիմոնյանի կարծիքով ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴԸ՝ ՍՏԱԽՈՍ Է, ՊԱՏԵՀԱՊԱՇՏ, ԱՆՍԿԶԲՈւՆՔԱՅԻՆ, ՄԵԾԱԽՈՍ, ՎԱԽԿՈՏ, ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ, ԴԱՎԱՃԱՆ, ՀՈՂԱՏՈւ, ԹՐՔԱՍԵՐ... Ուզում եմ հասկանալ, բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց ՀԱՅ են համարում, է՞լ ով է այդպես կարծում, որ սատարում է այս իշխանություններին...

Ո՞վ է սատարում է այս իշխանություններին։ Նրանց, ովքեր Գարեգին Նժդեհի արժեզրկմանն են լծվել հենց այն պահին, երբ Սյունիքում օրհասական վիճակ է՝ հասկանալով, որ Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է՝ Սյունիքում, ադրբեջանցիները հովիվներից հարյուրավոր ոչխարներ են գողանում ու մնում անպատիժ, իսկ Երևանում, այսօրվա իշխանությունները Նժդեհին՝ ֆաշիստ են հռչակում...

Ես դեմ չեմ, որ հայհոյախոսությանը, որը 2018 թվականից թելադրվեց Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների կողմից և մատաղ հորթի խանդավառությամբ ընդունվեց լայն զանգվածների կողմից, վերջ դրվի։ Եվ օրենքը, որն ընդունվում է Փաշինյանին հայհոյելու մասով կրկին արդար չէ, այսինքն եթե հայհոյում են քաղաքացի Բաղդասարյանին, Առաքելյանին կամ Գևորգյանին, դա նորմալ է, իսկ Փաշինյանին չի՞ կարելի... Հա իսկ եթե ակցենտը դրվում է նրա վրա, որ Փաշինյանը ՀՀ վարչապետ է և ներկայացնում է ամբողջ հայ ազգը աշխարհի առջև, ապա այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ երբ թշնամին Փաշինյանին, ամբողջ աշխարհի առջև անվանում է «հարբեցող ծաղրածու», նու՞յնպես տուգանվելու է 10 000 000 ԴՐԱՄՈՎ, թե այս դեպքում ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը տուգանվեր՝ ամբողջ աշխարհի առջև մի ամբողջ Հայ ազգ ստորացնելու համար։ Կարո՞ղ եք գտնել ևս մի երկրի ղեկավար, ում միջազգային հարթակներում նման կերպով ծաղրում են և անպատվում...

Խոսքս ուզում եմ վերջացնել Գարեգին Նժդեհի խոսքերով՝ «Չզարմանաս, եթե մի օր դասալիքը հերոսի դատավորը հանդիսանա: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, իսկ երկչոտը մութ անկյունից քար է նետել հերոսի վրա։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը