Աշխարհ

15.02.2021 10:47


Ալիևը Քաշաթաղում (Լաչին) ներկա է գտնվել նոր ՀԷԿ-ի բացմանը (տեսանյութ)

Ալիևը Քաշաթաղում (Լաչին) ներկա է գտնվել նոր ՀԷԿ-ի բացմանը (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջան երեկ կատարած այցի ընթացքում բացել է Ծաղկաբերդ գյուղում նոր կառուցված հիդրոէլեկտրակայանը:

Այս մասին հայտնում է minval.az -ը՝ հղում տալով Ալիևի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը