Աշխարհ

15.02.2021 13:13


Կանադայում ձնահյուսի հետևանքով 1 անձ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

Կանադայում ձնահյուսի հետևանքով 1 անձ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

Կանադայի արևմուտքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 1 սնոուբորդեր է զոհվել, հայտնում է CBC-ն:

Նշվում է՝ 45-ամյա տղամարդը մարզվելիս է եղել իր 2 ընկերների հետ, երբ ձնահյուսը ծածկել է նրանց: Դեպքից անմիջապես հետո տեղանքում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Տղամարդը հայտնաբերվել է, սակայն ստացած վնասվածքների պատճառով կարճ ժամանակ անց մահացել է:

Նրա ընկերները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կանադացի փրկարարները բնակչությանը կոչ են արել առայժմ հրաժարվել լեռնադահուկային մարզաձևերից՝ տարածաշրջանում անկայուն եղանակային պայմանների պատճառով: Նրանք շեշտել են, որ սա վերջին 2 օրվա ընթացքում երկրորդ «մահացու ձնահյուսն» է:

Ավելի վաղ այս շրջանում ձնահյուսը ծածկել էր 3 մարդու, որոնցից մեկը զոհվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը