Կարծիք

18.02.2021 14:46


Փորձում են թքել մեր հոգու մեջ՝ ջանալով տպավորություն ստեղծել, թե հայաստանցիներս լյումպենների և անուղեղների հասարակություն ենք

Փորձում են թքել մեր հոգու մեջ՝ ջանալով տպավորություն ստեղծել, թե հայաստանցիներս լյումպենների և անուղեղների հասարակություն ենք
Իմ տարեկիցներից և ավելի ավագներից շատերն են հիշում, թե ինչպես էին 1988թ․ աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում հրաշքով ողջ մնացած մարդիկ ավերակների տակից դուրս բերվելուց հետո հարցնում՝ «Իսկ ի՞նչ նորություն կա Արցախից»։
Հիմա «աջակցում ենք» պայմանական անվանումով ակնհայտ վատ բեմադրված տրագիկոմեդիայով փորձում են թքել մեր հոգու մեջ՝ ջանալով տպավորություն ստեղծել, թե հայաստանցիներս լյումպենների և անուղեղների հասարակություն ենք՝ զուրկ արժանապատվությունից և ազգային իղձերից, որի հետ կարելի է վարվել ինչպես ուզես, իսկ այն միևնույն է «աջակցելու է»։
Սակայն սրանից զատ կա ևս մեկ հարթություն՝ մեր հասարակության այս կեղծված պատկերի արձանագրումը դրսի աշխարհի և հատկապես թշնամու կողմից, որը մեզ դարձնում է, մեղմ ասած, խիստ խոցելի և անարգանքի արժանի։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը