Կարծիք

20.02.2021 11:13


Երեկվա ձերբակալություններով ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին՝ փաստացի չգործող նորմի հիման վրա

Երեկվա ձերբակալություններով ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին՝ փաստացի չգործող նորմի հիման վրա

Փաստորեն, երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր.

1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,

2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման ԿԱՆՈՆՆԵՐԸ խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում և ՍԴ-ն ԿԱՍԵՑՐԵԼ Է դրանց գործողությունը: Այսինքն ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա...

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը