Լրահոս

23.05.2011 10:08


Այսօր մեկնարկող քառօրյայում քննարկվելու է համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը

Այսօր մեկնարկող քառօրյայում քննարկվելու է համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը

Այսօր մեկնարկում են ՀՀ ԱԺ չորսօրյա նիստերը։ Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի մայիսի 23-26-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 111 հարց, միջազգային 9 պայմանագիր: Ընդգծենք, որ այս քառօրյայում քննարկվելու է նաև համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20–ին դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Հենց նույն օրը՝ ժամեր անց, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր դռնփակ նիստում այդ առաջարկությանը քննարկել և այս քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրվելուն դրական եզրակացություն էր տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը