Քաղաքական

20.02.2021 21:38


«Նիկոլն արյունոտ է». քաղաքացին Փաշինյանի կերպարով տիկնիկ էր բերել հանրահավաքին (տեսանյութ)

«Նիկոլն արյունոտ է». քաղաքացին Փաշինյանի կերպարով տիկնիկ էր բերել հանրահավաքին (տեսանյութ)

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ արյունոտ ձեռքերով կախաղան հանված տիկնիկ էր բերել: 168.amի հետ զրույցում քաղաքացին ասաց, որ այդ տիկնիկը պատրաստված է Նիկոլ Փաշինյանի կերպարով, քանի որ վերջինի ձեռքերին է և՛ կորոնավիրուսից մահացածների, և՛ պատերազմում զոհվածների արյունը:

«Էս մարդն արյունոտ է: Ինքն ասում էր, որ եկել է «քաղաքացու վրեժի ժամանակը», եթե ինքը չհեռանա ընդդիմության սահմանադրական պահանջով, քաղաքացիներն են միջնորդելու քաղաքական պրոցեսներին: Եթե ինքն այս տարբերակով շարունակի իշխանությունը պահել, քաղաքացու վրեժի ժամը գալու է»,-ասաց քաղաքացին:

Այս խորագրի վերջին նյութերը