Լրահոս

23.05.2011 11:52


Հրդեհներ

Մայիսի 20-ին՝ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մնջոյան փողոցում գտնվող էլ. ենթակայանում:Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.32-ին, մարվել `13.47-ին:  Այրվել է էլ.ենթակայանի տանիքը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 26 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել`18.43-ին: «Եվրոպրոֆայլ»  ՓԲԸ-ի պահեստում այրվել է 70 հակ ապակեբամբակ և 50 հակ հանքային բամբակ:

Մայիսի 21-ին՝ ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքում` կոմպոզիտորների պանսիոնատի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.07-ին, մարվել`12.17-ին: Այրվել է երկհարկանի քոթեջի երկրորդ հարկի խոհանոցն ու ննջասենյակը, ընդհանուր` 60 քմ  և քոթեջի տանիքը` 121 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 86/1 շենքի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել` 21.39-ին: Ամբողջությամբ այրվել է սննդի կրպակը` 20 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը