Լրահոս

15.04.2009 11:34


Ավտովթարից երկու մարդ է զոհվել

ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին ժամը 19։05-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ում՝ Դավթաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար։ Դեռևս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել «Վոլքսվագեն-գօլֆ» մակնիշի ավտոմեքենան։ Պատահարի հետևանքով նույն մարզի Շղարշիկ գյուղի բնակիչ 1956թ. ծնված Սարգիս Մկրտչյանը և ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնկիչ, 1956թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ՝ 1972թ.  ծնված Վարդան Մարտիրոսյանը և 1932թ. ծնված Մարտիրոս Պարեյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, ավելի ուշ Վարդան Մարտիրոսյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր։

 

Այս խորագրի վերջին նյութերը