Կարծիք

24.02.2021 18:45


«Իսկանդերն» իրականում կրակել է, բայց ոչ թշնամու վրա

«Իսկանդերն» իրականում կրակել է, բայց ոչ թշնամու վրա

«Իսկանդերի» թեման իրականում այն թեման է, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պետք է առհասարակ ծպտուն չհանի: Իրականում դա 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ամենամեծ հանցագործությունն ու խայտառակությունն է: Իմ ունեցած տեղեկություններով, նոյեմբերի առաջին օրերին, երբ ադրբեջանական զորքերն ընդհուպ մոտեցել էին Քարինտակ գյուղի մատույցներին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը փորձել է Փաշինյանից թույլտվություն ստանալ «Իսկանդեր» համակարգը գործի դնելու համար, բայց ստացել է մերժում: Դրա հաջորդ իսկ օրը ԱԱԾ տխչահռչակ պետ Արգիշտի Քյարամյանը Շուշիի Կենտրոնական բանկից Ինկասացիայի ավտոմեքենայով դուրս է բերել բանկի ողջ ռեզերվային ֆոնդը` մոտ 60 մլն ԱՄՆ դոլարի գումար և ոսկեղեն ու տեղափոխել Երևան: Դրանից հետո գործարկվել է «Իսկանդերը»` Շուշիի Կենտրոնական բանկի ուղղությամբ և հողին հավասարեցրել բանկը` ծածկելով կատարվածի հետքերը:

Այսինքն, տեղի է ունեցել փողերի լվացման կեղտոտ ակտ, որի ընթացքում օգտագործվել է «Իսկանդերը»: Հիմա հարց եմ ուղղում վարչապետի աթոռին սերտաճած հակամարդուն` տխմար, դու, որ իրականում անձնական հարստացման հարցն ես լուծել` «Իսկանդերը» թշնամուն ուղղելու, թշնամուն խոցելու փոխարեն, այսօր ինչ երեսով և ինչ մտադրությամբ ես շոշափում այդ զինատեսակի որակը, և մի բան էլ ինքդ քեզ խայտառակում ռուսների աչքում: Այսօր ՌԴ Պետական Դումայում չմնաց պատգամավոր և հանձնաժողովի նախագահ, որը չթքեր քեզ նման կլյաուզնիկի վրա և պատիվ չպահանջեր:

Ուզում եմ նաև դիմել Նիկոլի մանիպուլյատիվ շարժական օրգան` Անդրանիկ Քոչարյանին և ասել` պարոն, դու, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում ես «Իսկանդերի» մասին դատողությունների և իբր դրանով թշնամուն տեղեկություն տալու մեջ, իմացիր, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները գիտեն անգամ քո կնոջ ներքնազգեստի գույնը, և ամենևին պարտադիր չէ, որ դա Սերժ Սարգսյանն ասի հեռուստատեսությամբ: Այնպես որ` ավելի լավ կանես քո կիսացնորված շեֆի բերանը փակես, այլ ոչ թե զբաղվես ուրիշների քննադատությամբ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը