Կարծիք

26.02.2021 12:40


Ադրբեջանցիները՝ Փաշինյանին. պինդ եղիր Փաշիկ, մենք քեզ հետ ենք

Ադրբեջանցիները՝ Փաշինյանին. պինդ եղիր Փաշիկ, մենք քեզ հետ ենք

Բաքվի հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Shahin Caferli: Այս տարվա հունվարի 20-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Նիկոլ Փաշինյանի 1998 թվականին Մոլորակ թերթում հրապարակած հոդվածի մասին, որտեղ վերջինս գրել է.

"Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի Բաքվի զոհերի հիշատակը: Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե ֆերգանայում..., և թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում":

Հոդվածը չեմ մեկնաբանի, բայց ադրբեջանական հասարակությունում Փաշինյանը ընկալվում է որպես հակառուս այս և բազմաթիվ այլ հոդվածների, հայտարարությունների ու քայլերի պատճառով: Ավելորդ թյուրըմբռնումից խուսափելու համար պարզաբանեմ, որ նման տեղեկատվական հոսքերն ու հանրային տրամադրությունները, ընկալումը ըստ ամենայնի քարոզվում է նաև ադրբեջանական պետական կառույցների կողմից: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Երկու պատճառ կառանձնացնեմ: Առաջինը, որ ադրբեջանական հասարակության մեջ բյուրեղանա վստահությունը, թե հաջողվել է Հայաստանը թուլացնել ներսից, իբր ի դեմս Փաշինյանի իրենք ունենք ռուսական գերությունից ազատվելու ձգտող մեկի, ով պատրաստ է դրա համար վճարել, զիջել, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ շահավետ համագործակցության մեջ է տեսնում ռուսներից հեռանալու իրական հնարավորություն, իսկ այդ նշանակում է, որ ադրբեջանական բանակին Հայաստանից կօգնեն հաղթել: Երկրորդ, ադրբեջանական ժողովրդավարների շրջանում Փաշինյանի՝ որպես երկու ժողովուրդներին պատերազմի միջոցով տևական խաղաղության և ժողովրդավարական զարգացման նախապատրաստող մեծ քաղաքական գործչի ընկալումը նրանց դարձնում է Ալիևի ռազմական ծրագրերի լուռ աջակից, օժանդակող: Ինչևէ, այս հանգամանքներին կանդրադառնամ գուցե առաջիկայում, հիմա ներկայացնեմ Շահինի գրառման կապակցությամբ գերիշխող մեկնաբանություններին, որոնցից թրենդայինները ներկայացնում եմ ստորև առանց մեկնաբանության թարգմանաբար՝ կցելով ադրբեջաներեն տեքստերը:

Şamil Kamal

Ասում են, որ մեր մարդն ա))

Bizim adamdır deyilir))

Suzana Zeka

հա դե..

Մենք ինքներս չենք աղմկում...

Թող նա ավարտի իր առաքելությունը))

he daa..ozumuz ses salmiriq...missiyasini bitirsin))

Farhad Qasimov

Երբեմն ինձ թվում է, որ Փաշինյանը հակամարտության կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նրա հիմնական մոտիվը կարող է լինել տարածաշրջանային խաղաղության պայմաններում իր երկրի տնտեսական զարգացումն ապահովելը: Միայն որովհետև հայ հասարակությունը չէր ընդունի այդ տեսլականը և գիտակցելով մեր ռազմական առավելությունը, նա մեզ հրահրում էր պատերազմի տարբեր սադրանքներով։ Նպատակը՝ Հայաստանի անխուսափելի ռազմական պարտությունից հետո երկու ժողովուրդների միջև խաղաղ գործընթաց սկսելն էր:

Bəzən mənə elə gəlir ki, Paşinyan münaqişənin Azərbaycanın ərazi bütövlüyü çərçivəsində həllinin tərəfdarı olub. Bunun üçün onun əsas motivi regional sülhün bərqərar olması şəraitində ölkəsinin iqtisadi inkişafını təmin etmək ola bilərdi. Sadəcə erməni cəmiyyətinin bunu qəbul etməyəcəyini və bizim hərbi üstünlüyümüzü bildiyi üçün müxtəlif provokasiyalarla bizi müharibəyə təhrik edib. Məqsədi Ermənistanın qaçılmaz hərbi məğlubiyyətindən sonra, iki xalq arasında sülh prosesinin başlanması olub.

Yusif Agayev

Էն ժամանակվանից զգացվում էր, որ հարսը մի լավ բան կանի)) O vaxtdan hiss olunub ki, gədə nəsə yaxşı bir iş görəcək)))

Ağa Quliyev Կարծում եմ, նա իսկապես ադրբեջանական գործակալ է։ Deyəsən doğurdan Azərbaycan agentidir.

Zahir Əhmədov

Փաշինյանը Հայաստանի ողբերգությունն է: Ուրախ եմ, որ չեն կարող տապալել նրան: Pashinyan Ermənistanın faciəsidir. Yaxşı ki, onu devirə bilmirlər.

Agali Alisov

Եթե հայերը կարողանան մտածել, Փաշինյանը կհռչակվի հերոս։ Մարդը փորձում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից, ռուսական գերությունից։ Այո, նա փորձում էր սկսել պատերազմ սադրիչ ելույթներ ունենալով: Ղարաբաղյան խնդիրը Հայաստանը պահել է գերության մեջ, իսկ երկիրը տնտեսապես փլուզված վիճակում:

Բայց, կարծում եմ, այս պրոյեկտը իր խելքի արտադրանքը չէ, գրել են, ինքը կատարում է։

Ermənilər düşünə bilsə Paşiniyanı qəhrəman elan edər. Adam Ermənistanı blokadadan, Rusiya əsarətindən çıxarmağa calışır. bəli özü provokativ çıxışlar edərək müharibəni başlatmağa çalışırdı. Qarabağ problemi Ermənistanı əsarətdə və iqtisadi baxımdan çökmüş ölkə şəraitində saxlayırdı. Amma düşünürəm ki, bu proyekt onun ağlının məhsulu deyil, yazıblar o da icra edir.

Abbas Ibrahimzadə

Փաշինյանը լիարժեք ադրբեջանցի է: Paşinyan hərtərəfli Azərbaycançıdır.

Tofiq Haciyev

Ոչ թե Թուրքիան կամ մեր գործակալը, նա պարզապես արժանապատիվ մարդ է, բայց անարդար հասարակությունները չեն սիրում ազնիվ մարդկանց, ինչպես մեր ու նրանց հասարակություններն են: Turkiye ya da bizim agent deyil, sadece durust adamdi, ama edaletsiz cemiyetler durust adamlari sevmez, eynen bizim ve onlarin cemiyeti kimi.

Xaqani Hüseynov

Իմ տեսած ամենաքաղաքացիական հայը))) Gördüyüm ən sivil ermənidir)))

Seyyare Huseynova

Նրա արյունը խառնվել է թուրքական արյան հետ, ինչպես ասվում է: Ահա թե ինչու է նա երբեմն շփոթվում և ասում ճշմարտությունը ))) Onun qanı Türk qanı ilə qarişıqdı, deyilənə görə. Ona görədir ki, hərdən çaşıb sözün düzünü )))

Ilqar Atakishiyev

Բա որ ասում եմ Փաշիկը մեր մոտ է աշխատում, չեն հավատում))) Mən deyəndə Paşik bizə işləyir. İnanmırlar )))

Zaur Bayramlı

Ես ասում էի, որ աս տղեն վերջում կամ MIT-ի գործակալ է լինելու, կամ DTX: )) Mən deyirdim də bu gədə axırda ya MİT ajanı çıxacaq, ya da DTX. )

Tarana Mirzayeva

Մենք պետք է իմանանք նրա արժեքը, թող նրա ուժը մնայուն լինի։ Եթե ռուսները թույլ տան, Զանգազուրն էլ կվերադարձնենք այս մարդու շնորհիվ ու մեր շքերթը կանցկացնենք Երևանի հրապարակում))) Onun qədrini bilməliyik, hakimiyyəti daimi olsun. Rus imkan versə bu kişinin sayəsində Zəngəzuru da qaytarariq, İrəvanda meydanda paradimizi da kecirerik.)))

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը