Հարցազրույց

27.02.2021 08:51


Թուրքիան երազում է Փաշինյանի ձեռքերով ոչնչացնել հայկական բանակը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Թուրքիան երազում է Փաշինյանի ձեռքերով ոչնչացնել հայկական բանակը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի, այստեղ հումանիտար միջանցքն արդեն չի աշխատի, ինքը շատ լավ հասկանում է դա։ Այսինքն՝ հիմա կա՛մ պետք է Հայաստանը որպես պետություն կործանվի, կա՛մ պետք է Փաշինյանը ձերբակալվի և, ըստ էության, հեռացվի իշխանությունից, երրորդ տարբերակ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ըստ նրա՝ պրոթուրքական ուժերը Փաշինյանին աջակցել և բերել են իշխանության, որի կետերից մեկն էր ոչնչացնել ՀՀ ռազմական վերնախավը, բոլոր հերոսներին՝ Քոչարյան, Օհանյան, Խաչատուրով, դատել, ղարաբաղյան վերնախավին ձևակերպել որպես հանցագործների։ Նրա խոսքով՝ այս ամբողջը դրսից ներմուծված քարոզչական աշխատանք էր, որը Փաշինյանը, պետք է խոստովանել, փայլուն իրականացրել է՝ ի ամոթ մեզ։

«Հիմա, ըստ էության, երբ վերջին ակտն է, որտեղ բանակի ոչնչացման խնդիրն է դրած, բանակն ընդվզում է, ու այդ դրսի ուժերն ասում են՝ եթե բանակն էլ կարողանանք կազմաքանդել, ապա Հայաստանից ոչինչ չի մնա»,-նշել է քաղաքագետը եւ ավելացրել. «Թուրքիան հիմա երազում է, որ Փաշինյանի ձեռքերով հայկական բանակն ուղղակի ոչնչացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը