Կարծիք

03.03.2021 14:07


Ադրբեջանամետ քարոզչությունը Հայաստանում թափ է առնում

Ադրբեջանամետ քարոզչությունը Հայաստանում թափ է առնում

2020 թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո հայաստանյան իշխանության և նրանց սատարող որոշ շրջանակների կողմից էլ ավելի մեծ թափ է ստացել ադրբեջանամետ քարոզչությունը...

Այսպես, ըստ «Ժամանակ» օրաթերթի»՝ ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը»...

Ըստ թերթի աղբյուրների՝ ադրբեջանցիներն արցախահայությանը ներքաշում են տարբեր առևտրային և տնտեսական գործարքների մեջ, որի շնորհիվ նրանք կկարողանան եկամուտ ստանալ և մտածել, որ համագործակցությունը երկուստեք շահավետ է՝ դրանով չեզոքացնելով թշնամությունը...Մասնավորապես՝ ադրբեջանցիները հայերին էժան բենզին են առաջարկում՝ մեկ լիտրը 150 դրամով, որը երկուսուկես անգամ ցածր է հայկական գներից...

Մինչ Նիկոլին սատարող ժեխը պնդում ու «ապացուցում» է, որ Շուշին և Արցախն ադրբեջանցիներինն է եղել, իսկ մենք՝ հայերս այն գրավել ենք, մինչ Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ները և գործիչ-գործիքները խոսում են ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության և 150 դրամով 1 լիտր բենզին գնելու շահավետության մասին, Ադրնեջանի բռնապետ Իլհամն իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ 40-ից ավել անգամ Հայաստանն անվանում է ֆաշիստական և թշնամի երկիր, ծաղրում է հայերին, բացահայտ սպատռնում Հայաստանին և հայությանը, հաթաթաներ տալիս, գտնում, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, կտտանքների է ենթարկում մեր գերիներին, որոնց դիվերսատն է անվանում և հակահայ այլ ելույթներ ունենում՝ բացահայտ ցույց տալով, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի տարբերակը՝ Հայաստանի՝ որպես պետության ոչնչանալն է...

Նիկոլը և նրան սպասարկողների հույսը պատմություն չիմացող և ստամոքսով մտածող իրենց երկրպագուներն են, որոնց կարելի է գայթակղել 150 դրամանոց ադրբեջանական բենզինով և Հայաստանը տանել կործանման...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը