Կարծիք

10.03.2021 15:58


Հիմա, եթե ԳՇ պետը փոխվում է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԳՇ հայտարարությունն ու դրանում ձևակերպված ահազանգն առ ոչինչ է

Հիմա, եթե ԳՇ պետը փոխվում է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԳՇ հայտարարությունն ու դրանում ձևակերպված ահազանգն առ ոչինչ է
անի որ մենք գենետիկորեն շատ արագ ենք մոռանում նույնիսկ ոչ վաղ անցյալի իրադարձությունները, հիշեցնեմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ին արված պատմական ու ըստ էության աննախադեպ հայտարարությունից ընդամենը 2 դրվագ․
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Հիմա, եթե ԳՇ պետը փոխվում է, արդյո՞ք սա նշանակում է, որ ԳՇ հայտարարությունն ու դրանում ձևակերպված ահազանգն առ ոչինչ է։
Եթե այո, ապա դրա մասին ԳՇ-ն պետք է պաշտոնապես հայտարարի։
Եթե ոչ, ապա դրա մասին նույնպես ԳՇ-ն պետք է պաշտոնապես հայտարարի։
Հակառակ դեպքում՝ էս երկիրն արդեն կրկեսի է վերածվում․․․
Կողմնորոշվե՛ք, պարոնայք գեներալներ։
Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը