Կարծիք

10.03.2021 17:33


Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն

Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն
Արմեն Սարգսյանը, որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, ով միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, Սահմանադրության 123-րդ հոդվածով պատվիրակված է լինել անաչառ և առաջնորդվել ԲԱՑԱՌԱՊԵՍ համապետական և համազգային շահերով, և այս հարցով նա ցուցաբերեց կատեգորիկ անգործություն։
Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։
Սահմանադրությամբ ամրագրված փաստը, որ ո՛չ վարչապետը և ո՛չ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին և որ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող հրամանագրերի վերաբերյալ դրույթը չի տարածվում ԳՇ պետի վրա՝ անվիճելի է։
Մնացյալ անկանոն շարժումները միջկլանային արարներ են, ու որևէ կերպ չեն նպաստում և չեն էլ կարող նպաստել առանց այն էլ փլուզված պետականության վերականգնմանը։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը