Լրահոս

26.05.2011 13:12


Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Ինչպես տեղեկանում ենք Zham.am լրատվավերլուծական կայքէջից (իր մոսկովյան աղբյուրների համաձայն), օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Կայքէջի աղբյուրի պնդմամբ՝ հանդիպումն ընթացել է ընդգծված ջերմ ու բարեկամական մթնոլորտում ու տևել ավելի քան երեք ժամ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը zham.am-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, սակայն ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանություն տալուց:

«Ես միայն կարող եմ հաստատել այդ տեղեկությունը, սակայն ոչինչ ավելացնել չեմ կարող»,-նշել է Սողոմոնյանը:

«7օրի» տեղեկություններով՝ ՔոչարյանՊուտին հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ վարչապետի Նովո Օգարյովայի նստավայրում։ Կաբինետային քննարկումներից հետո նրանք դուրս են եկել և զրույցը շարունակել զբոսնելով։

Այս խորագրի վերջին նյութերը