Լրահոս

26.05.2011 16:05


Երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը

Արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը նպատակ ունի տարածաշրջանային համագործակցության եզրեր և հնարավորություններ ստեղծել արաբական աշխարհի և հայ կինոգործիչների մեջ:

Մեկ տարի ընդմիջումից հետո Հայաստանը 5 օր շարունակ` հունիսի 1-5-ը, արաբական համեմունքների բույրով և խորհրդավորությամբ լեցուն ցուցադրություններ է կազմակերպելու Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Ակումբ ռեստորանում: Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում երեկոյան ցուցադրությունների ժամանակ` հունիսի 1-5-ը, ժամը 20.00, Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինական ֆիլմերը:

Այս խորագրի վերջին նյութերը