Կարծիք

16.03.2021 16:46


Սկանդալային բացահայտման միակ հասցեատերը մարտի 1-ի զոհերի հարազատներն են. թող տեսնեն՝ իրենց հարազատների արյունը ինչ արժեք ունեցել Փաշինյանի համար

Սկանդալային բացահայտման միակ հասցեատերը մարտի 1-ի զոհերի հարազատներն են. թող տեսնեն՝ իրենց հարազատների արյունը ինչ արժեք ունեցել Փաշինյանի համար
Ապշած եմ համատարած այն զարմանքից, որ առաջացրել են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած սկանդալային փաստաթղթերը: Այսինքն, Ինտերպոլը կամ միջազգային հեղինակավոր որևէ այլ կառու՞յց պետք է հաստատի այն, ինչ ցանկացած անաչառ աչք տեսնում է իր շուրջբոլոլորը. Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինները վաղուց վերածել է քաղաքական հետապնդումների գարշահոտ ջնջոցի: Կամ Արցախը դավադրաբար հանձնած ու հազարավոր երեխաների մատաղ արած հողի ու արյան այս մեծ առևտրականի համար Հայաստանի միջազգային վարկը արժե՞ք պիտի ունենար, թե ինչ կմտածեն մեր երկրի մասին Ինտերպոլում: Աբսուրդ:
Այս սկանդալային բացահայտման միակ հասցեատերը մարտիմեկյան ողբերգության զոհերի հարազատներն են: Թող նրանք տեսնեն, թե իրենց հարազատների արյունը տարիներ շարունակ ինչ սև նպատակի է ծառայեցվել ու ինչ իրական արժեք է ունեցել Նիկոլ Փաշինյանի համար: Տեսնեն ու ապրեն այն դառնահամ զգացումով, որ իրենց թողտվությամբ, իրենց իսկ հարազատների արյունը Նիկոլի ձեռքում ակամա դարձրել են արյունոտ մանրադրամ: Մանրադրամ՝ հարթելու իր ճանապարհը դեպի իշխանություն... ապա պետական բյուջեից նրանց հարազատներին արդեն «արյան գին» վճարելով, շարունակաբար խաբելու ու ստելու, զոհերի արյունը քաղաքական առևտրի ու հետապնդումների անբարո գործիքի վերածելու:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը