Կարծիք

17.03.2021 06:12


Ինչի մասին էր բարբաջում «խաղաղասեր» ծաղրածուն

Ինչի մասին էր բարբաջում «խաղաղասեր» ծաղրածուն

Նիկոլամետ, ավելի ճիշտ՝ թուրքամետ ծաղրածուի ասածները օվերտոնի պատուհան են բացում կոնկրետ նպատակով։

Ծաղրածուի «խաղաղասիրությունը» հենց այնպես չի բռնել։ Առջևում Կարմիր Շուկայի ճանապարհի հանձնում է, Սյունիքի միջանցքը, Տավուշի, Արարատի մարզերի սահմանազատումը․․․

Անհանգստացեք Սյունիքի ու ընդհանրապես Հայաստանի համար։ Ծաղրածուն բոթ էր գուժում։

Մի ժամանակ էլ քարոզում էին փամփուշտների ձուլում և Մեհրիբանին հրավիրում էին Ստեփանակերտ՝ մուղամ լսելու։ Գիտեք, թե ինչով դա ավարտվեց։

Հիմա տիկնոջ փոխարեն ծաղրածուն է խոսում, բայց կոդը նույնն է։ Ու որպեսզի հետևանքները նույնը չլինեն՝ ամբոխը պետք է դառնա ժողովուրդ, ժողովուրդը՝ ազգ։

Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Նրա ծաղրածուն նոր պատերազմի ու նոր պարտության մասին անոնս էր անում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը