Կարծիք

19.03.2021 11:05


Երբ հեքիաթ եք հորինում, մի հատ առկա կադրերը նայեք, հետո դրանց հարմար հեքիաթ մոգոնեք

Երբ հեքիաթ եք հորինում, մի հատ առկա կադրերը նայեք, հետո դրանց հարմար հեքիաթ մոգոնեք
Մտածեցին, մտածեցին ու որոշեցին, որ լրագրողը հայհոյել է ԲՏ նախարարին նրան սրճարանում ընկերակցող աղջկա ներկայությամբ, վերջինս էլ զայրացել է, ջահել է, բլա, բլա, բլա...
Նախ հանցավոր արարքների գերակշիռ մասը կատարվում են հենց զայրացած ջահելների կողմից ու հատկապես հայհոյանքների պատճառով, ինչի համար այնուամենայնիվ ենթարկվում են պատասխանատվության։
Բայց դա մի կողմ, երբ հեքիաթ եք հորինում, մի հատ առկա կադրերը նայեք, հետո դրանց հարմար հեքիաթ մոգոնեք։ Ուրեմն Փայլակ Ֆահրադյանի կողմից ԲՏ նախարարին մոտենալուց, հեռախոսով նկարելուց, ապա հեռախոսն անջատելուց ու հեռանալուց հետո, այդ նույն ԲՏ նախարարը ոչ միայն զայրացած տեղից չի թռչում ու հարձակվում իրեն «հայհոյած» լրագրողի վրա, այլ շարունակում է դանակ-պատառաքաղով կտրել իր առջև դրված ուտելիքն ու ուտել... Իսկ հարձակվում է լրագրողի վրա որոշ ժամանակ անց, երբ վերջինս արդեն հանգիստ այլ սրահում նստած իր համակարգիչը բացած աշխատում է, ի դեպ էլի սեղանի մոտ նստած մեկ այլ աղջկա ներկայությամբ։
Ստացվում է, որ ԲՏ նախարարի մոտ լսած հայհոյանքները բավականին ուշ են տեղ հասնում (օրինակ փետրվարի 31-ին կամ Աբու Դաբի չհասած զենքի նմուշների նմանությամբ) կամ հերթական սուտը հորինելիս կրկին դրսևորել են իրենց հարիր բթամտություն։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը