Կարծիք

22.03.2021 12:10


Փախուստ «Նիկոլաշենկոյից»

Փախուստ «Նիկոլաշենկոյից»
Քիչ առաջ aravot. am-ը լուսանկարներ էր հրապարակել Գյումրու օդանավակայանից և արձանագրել շատ տխուր և մտահոգիչ փաստ. ՌԴ-ի Եկատերինբուրգից ժամանած դատարկ ինքնաթիռը «ծանրաբեռնված» հետ է վերադարձել... Այս տխուր փաստը վերաբերվում է նաև Մոսկվա, Դոնի Ռոստով և այլ քաղաքներից ժամանող և մեկնող ինքնաթիռներին ևս...
Մարդկանց նույնիսկ չի «վախեցնում» տոմսերի աստղաբաշխական գները... Մարդիկ վաճառում են իրենց մեքենաները, ոսկեղենը, լոմբարդներում և բանկերում գրավադրում են թանկարժեք իրերը, ինչպես նաև բանկերից տոկոսով գումար են վերցնում՝ միայն թե մեկնեն Հայաստանից...
Ընդամենը 3 օր առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնել էր 2021 թ-ի առաջին երկու ամիսների Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորահոսքի մասին, ըստ որի այս երկու ամսիներին Հայաստանից մեկնողների թիվը 28 588-ով ավել է եղել ժամանողներից...Սա աղետ է...
Դավաճան Նիկոլի նախորդի օրոք տարեկան էր այդքան մարդ լքում Հայաստանը...
Հիշեցնեմ, որ փետրվարի 3-ին բացահայտ կեղծելով իրականությունը, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողն Արարատի մարզում հայտարարել էր, որ, իբրև թե, փետրվարի առաջին օրը Հայաստան ժամանողների թիվն ավելի շատ է եղել, քան մեկնողներինը... Ստախոս Նիկոլի այդ հայտարարությունը հերքեցին կառավարությունից...
Ազգադավը Հայաստանը վերածել է գժանոցի` «Նիկոլաշենկոյի», որտեղից մարդիկ օր առաջ փախուստի են դիմում՝ դրա դիմաց վճարելով ահռելի գումարներ...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը