Կարծիք

22.03.2021 17:25


Այս դեպքում ցուցակներում կարող են ոչ թե ուսապարկեր դնել, այլ նույնիսկ պոլի շոր

Այս դեպքում ցուցակներում կարող են ոչ թե ուսապարկեր դնել, այլ նույնիսկ պոլի շոր
2 տարի Ընտրական օրենսգրքի հետ կապված ոչ մի բան չարեցին, հիմա հնարավոր ընտրություններից 2 ամիս առաջ որոշել են Ընտրական օրենսգիրք փոփոխել՝ դարձնել լրիվ համամասնակ։ Այս դեպքում ցուցակներում կարող են ոչ թե ուսապարկեր դնել, այլ նույնիսկ պոլի շոր, միևնույն է ընտրողը ցուցակների վրա ազդելու հնարավորություն չի ունենա։
Ճիշտ է, ռեյտինգային կոչվածը շատ է քննադատվել, բայց այս վիճակում ամբողջական համամասնական համակարգը կործանարար է կիսատ-պռատ քաղաքական համակարգի ու չկայացած կուսակցական համակարգի համար։
Երևի ՆՓ-ն մտածում է, որ եթե հնարավոր չեղավ խուսափել ընտրություններից, միայն իր անունը հերիք է, դե հասկանում է, որ թիմ չկա ներկայացնելու՝ ՆՓ-ի թիմը անտիռեյտինգի ռեկորդներ է խփում։
Մյուս կողմից էլ մտածում եմ, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններ նախաձեռնելով փորձում են սաբոտաժի ենթարկել հունիսի 20-ին հայտարարված ընտրությունները։ Տարբեր պատճառներ գտնեն վիժեցնելու ընտրական գործընթացը՝ ԿԸՀ-ն չի կարող կարճ ժամանակում պատրաստվել, ԸՕ-ի շուրջ քաղաղաքական կոնսենսուս չկա և այլն։ Հակված եմ մտածելու, որ ՆՓ-ն ամեն ինչ անելու է ընտրությունների չգնալու համար, քանի որ արդյունքներն իր համար կարող է աղետալի լինել։
Այսինքն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը ձեռնտու է իշխանություններին, ձեռնտու է նաև այսպես ասած քաղհասարակության որոշ կառույցների ու անձանց (իշխանապաշտպաններ), որոնք լոբբինգ են անում այդ փոփոխությունները։ Ամենայն հավանականությամբ մեծ գումարներ են դրսից կպցրել ընտրական համակարգի «բարեփոխումների» անվան տակ ու հիմա ֆորմալ պատճառ է պետք այդ գումարները յուրացնելու: Բայց իրականում ընտրական համակարգը վարի տալու ու բորշ սարքելու համար։
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը