Կարծիք

25.03.2021 16:02


Ալենենց իշխանությունը երկիրը դարձրել է «կարմիր զոն»

Ալենենց իշխանությունը երկիրը դարձրել է «կարմիր զոն»
«Հայաստանում չկա և չի կարող լինել իշխանություն, որ լրագրող է ծեծում». Ալեն Սիմոնյան:
Ըստ Ալենի՝ ստացվում ա, որ Հայաստանում նախարարը իշխանություն չի, կառավարության անդամը իշխանություն չի: Այո, Հայաստանում իշխանությունն արդեն 3 տարի մի ամորֆ բան ա, որի շնորհիվ ինքն ու իրենց թայֆան աշխատավարձ ու պրեմիա են ստանում, իշխանությունն ընդամենը գործիք ա երկիրը ծախելու, մարդկանց զոմբիացնելու, պատերազմը կապիտուլյացիայով ավարտելու համար: Իշխանությունը զուտ աթոռ ու շենք ա, որից հրաժարվելու համար բավարար տղամարդկություն ա պետք: Մարդ ծեծելու համար էլ ա տղամարդկություն պետք, որովհետև եթե վստահ ես, որ դիմացինդ համարժեք պատասխան չի տա, ապա նրան ծեծելը մեղմ ասած, ղզիկություն ա: Իսկ ղզիկները խփում-թռնում են: Ալենենց իշխանությունը իբր պայքարում էր քրեական ենթամշակույթի դեմ, բայց, նույն ենթամշակույթի ժարգոնով ասած, երկիրը դարձրել է «կարմիր զոն»:
Ալենի պատկերացրած իշխանության գլխարկը ավելի դուխով ա, քան գլխարկ դնողը:
Ի դեպ, նկատե՞լ եք, որ վերջին մարզային «հանդիպումներում» նույնիսկ Նիկոլին «կարոտած» երեխեքը «դուխով» գլխարկ չեն դնում:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը