Կարծիք

25.03.2021 16:19


ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության հերթական կեղծիքը բացահայտվեց
2021 թվականի փետրվարի 18-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս տարվա փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով։
2021 թվականի մարտի 25-ին հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ առևտրի շրջանառությունը նվազել է -7,8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի անկումը կազմում է -12,2 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը՝ -9,5 տոկոս։ Այսինքն՝ իշխանությունների կողմից փետրվարին նախանշվող առևտրաշրջանառության երկնիշ աճի փոխարեն ունենք մոտ երկնիշ անկում։
Շարունակվող ճգնաժամի պայմաններում հանրությանն և բիզնեսին կեղծ ազդակներ հղելով հնարավոր չէ վերականգնել դրական սպասումները և տնտեսական ակտիվությունը։ Այս պահվածքով ավելանում է անվստահությունը և անորոշությունը։
Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը