Կարծիք

25.03.2021 21:51


Դիմում եմ ԲԴԽ-ին այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու պահանջով

Դիմում եմ ԲԴԽ-ին այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու պահանջով
Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Amram Makinyan-ը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ: Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը, որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի, մեղմ ասած, հարվածում է ԲԴԽ-ի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով:
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը