Կարծիք

31.03.2021 10:27


Թուրքերը մեզ ներսից վերցրեցին, սա է պատճառը, որ մեզ պարտադրվեց պարտությունը

Թուրքերը մեզ ներսից վերցրեցին, սա է պատճառը, որ մեզ պարտադրվեց պարտությունը
Ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանին հանել են գործից Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակում լայքելու համար, թե Նիկոլին քննադատող նյութով կիսվելու համար։ Անշուշտ սա ողբերգություն չէ, ավելին` սրտանց շնորհավորում եմ Անդրանիկ Անտոնյանին նիկոլի կոմիտեից ազատագրվելու կապակցությամբ։
Ողբերգությունը կայանում է այլ հանգամանքում. Անդրանիկ Անտոնյանը մասնակցել է 2020 թվականի հայ-թուրքական պատերազմին, նրա հետ միասին պատերազմին մասնակից են եղել նաև այլ քննիչներ։ Այսինքն նրանք ոչ միայն գործընկերներ են, այլ նաև մարտական ընկերներ։ Բայց կտեսնեք` այդ մարտական ընկերները հլու-հնազանդ մարսելու են անգամ իրենցից մեկի, իրենց մարտական ընկերոջ նկատմամբ իրականացված ապօրինությունը։ Ողբերգությունը հենց սա է` բոլոր տեսակի վեհ արժեքների բնաջնջված լինելը։ Սա է պատճառը, որ թուրքերը մեզ ներսից վերցրեցին, սա է պատճառը, որ մեզ պարտադրվեց պարտությունը, սա է պատճառը, որ կառավարության առաջին մասնաշենքում դեռ նստած է նա, ով նստած է։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը