Կարծիք

01.04.2021 09:54


Այսօր՝ մարտի 31-ին՝ Քարվաճառի առաջին ազատագրման օրը, ինչ-որ մի ստրկամիտ մի պատգամավորիկ, փորձում է թուրքական պլան կատարել

Այսօր՝ մարտի 31-ին՝ Քարվաճառի առաջին ազատագրման օրը, ինչ-որ մի  ստրկամիտ մի պատգամավորիկ, փորձում է թուրքական պլան կատարել
Այս պատերազմում մեր տղերքը մինչև վերջ պահել են Քարվաճառը։ Թշնամին ոչ մի մետր, ոչ մի սանտիմետր չէր կարողացել առաջ գալ։ 12 հոգանոց մեր ջոկատը, եթե չեմ սխալվում՝ Գարիկ Օհանյանի հրամանատարությամբ, դիմել է ղեկավարներին, ասել․ «Օգնություն է պետք, թշնամին 200 հոգով է հարձակվել»։ Ասել են՝ կլինի օգնություն։ Ու թվում էր՝ խոստումը պահել են, բայց Գարիկի խումբը բուն օպերացիայի ժամանակ տեսնում է, որ «օգնության հասածները» ճամփի կեսից թռել են։ Ու նույնիսկ այդ դեպքում՝ ներքին դավաճանության, 12 հոգով պահել են Քարվաճառը մինչև վերջ։ Մինչև վերջ՝ տալով մեկ զոհ, ու նույնիսկ մի քիչ առաջ գնացել։
Պատկերացնում եմ արյան գնով ՀԱՅՐԵՆԻՔԻ ամեն մի միլիմետրի համար կռիվ տված տղերքի վիճակը հիմա, երբ այսօր՝ մարտի 31-ին՝ Քարվաճառի առաջին ազատագրման օրը, ինչ-որ մի ստրկամիտ մի պատգամավորիկ, փորձում է թուրքական պլան կատարել։
Շաքեհ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը