Կարծիք

01.04.2021 14:04


Հարգելի հայրենակիցներ, կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար, երբ երկրում 1000-ավոր օրահացի խնդիր ունեցող, կերակրողին կորցրած ընտանիքներ կան

Հարգելի հայրենակիցներ, կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար, երբ երկրում 1000-ավոր օրահացի խնդիր ունեցող, կերակրողին կորցրած ընտանիքներ կան
Հարգելի հայրենակիցնե՛ր.
Վերջ! Լուծվեց կարեւորագույն օրախնդիրը, այսուհետ՝ կապահովեք պաշտոնատար անձանց կանանց եւ երեխաների առողջ ապրելակերպի ֆինանսավորումը։
Դե, պետությունն էլ՝ հանձինս Ձեզ, նվազեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորումը, ով միայնակ շարունակում է իր պատերազմը մեր՝ հայերիս թշնամիների, բայց այս կառավարող խունտայի բարեկամ պետությունների դեմ։
Կվճարեք այս «ժրաջան» պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար՝
երբ երկրում տասնյակ հազարավոր օրահացի խնդիր ունեցող, իրենց կերակրողին կորցրած, որբացած ընտանիքներ կան, ում պետության դերը ստանձնած փորձում են օգնել այլ քաղաքացիներ, եւ, ում օրենքով սահմանված փոխհատուցումների տրամադրումն անհարկի ձգձգվում կամ շահարկվում է,
երբ դեռ տարածվող կորոնավիրուսով հիվանդների տեխնիկական ապահովման խնդիրներ կան,
երբ այդպես էլ չիմացանք, թե ինչ եղան Հայաստանի համահայկական հիմնադրամին պատերազմի ընթացքում նվիրաբերված կան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետությանը հատկացված հսկայական գումարները։
Ինչ ասեմ՝ խրախճանք ժանտախտի ժամանակ։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը