Կարծիք

05.04.2021 10:50


Թո՞ւրքն է Արամ Ա-ին ստիպել՝ նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի

Թո՞ւրքն է Արամ Ա-ին ստիպել՝ նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի

Մի հարց եմ ուզում ուղղել իմ ընկերներին՝ թո՞ւրքն է Արամ Ա-ին ստիպել՝ նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի, թո՞ւրքն է նախարարներին ստիպում հրաժարական չտալ, իմքայլականներին մնալ այդ ամոթալի խմբակցությունում։ Թո՞ւրքն է լրատվամիջոցներին ստիպում նիկոլի ասածները լուսաբանել այնպես, կարծես՝ ՛ոչ Շուշի ենք հանձնել, ո՛չ հինգ հազար տղա նահատակել։ Թո՞ւրքն է ստիպում երկուշաբթի օրը՝ մեռելոցին օրինակելի աշակերտի, ուսանողի, աշխատակցի նման ներկայանալ դպրոց, համալսարան, հիմնարկ։ Ո՞վ է թուրքը։ Դուք գոնե գիտե՞ք՝ ով է թուրքը։ Հենց իմանաք, ինձ կասեք։ Հա, մոռացա. թո՞ւրքն էր ստիպել հավկիթի արհեստական պակաս ստեղծել։ Չգիտեմ՝ ձեզ էլ ինչ ասեմ։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը