Կարծիք

09.04.2021 10:22


Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվար-մարտին

Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվար-մարտին
Ծաղկաքաղ պաշտոնական հաղորդագրությունից առանց մեկնաբանության.
«Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%»:
«Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9% գնաճ»:
«Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%»:
«Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով»:
«Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 9.2% գնաճ»:
«2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.4% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%)»:
Կրկնում եմ՝ առանց մեկնաբանության
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը