Կարծիք

10.04.2021 12:31


նիկոլն ու աննան ամենամեծ չարիքն են, որ հայ ազգը երբևէ տեսել ա. ու հավասարապես չարիք են դրանց սատարողներն ու պաշտպանողները

նիկոլն ու աննան ամենամեծ չարիքն են, որ հայ ազգը երբևէ տեսել ա. ու հավասարապես չարիք են դրանց սատարողներն ու պաշտպանողները
Մարդու մտավոր ընդունակությունների մասին կարելի ա դատել նրանով, թե ինչպես ա նա փորձում արդարացնել նիկոլին։
Օրինակ, եթե ասում ա, որ «նիկոլը պատերազմը կանգնացրեց, 35 հազար տղու փրկեց շրջափակման մեջ ընկնելուց», ուղղակի պարզ հարց տվեք՝ ո՞նց կարա 35 հազար զինված տղա ընկնի շրջափակման մեջ։ Համեմատության համար ասեմ, որ ՀՀ զինված ուժերի ողջ ակտիվ անձնակազմ, ըստ բաց աղբյուրների, 70 հազար մարդ ա կազմում։
Պարզ ա չէ՞, որ էս հիմարությունը տարածողները առնվազն պետք ա Ավանի հոգեբուժարանում հաշվառված լինեին։ Բայց իրանք ազատ շրջում են, ու վստահաբար պնդում, որ 35 հազար հոգին ոչ թե պետք ա կռվեին, այս սպասում էին, որ իրենց փրկեն։
Փրկել ասեցի, հիշեցի՝ մի տարբերակ էլ են շրջանառում՝ «փրկեց տղերքի կյանքը»։ Օրինակ, երբ Սերժ Սարգսյանին հարցրել էին, թե ինչի Լելե-Թեփեն հետ չգրավեցինք, ինքը պատասխանել էր, որ էդ դեպքում 200+ զոհ կունենայինք, ու այդ բլուրի ու տղերքի կյանքի միջև նա ընտրել էր տղերքի կյանքը։ Իհարկե դրանից հետո տարատեսակ լնգուլավազներ, ծռերով սկսած նիկոլով և այլնով վերջացրած, Սերժի քթերից բերեցին դա, բայց վստահ եմ, որ ինքը հիմա էլ չի փոշմանել իր որոշման համար։ Որովհետև քչերը գիտեն, որ Լելե-Թեփեն գրավելուց հետո ադրբեջանն ահռելի զորք ու տանկային ստորաբաժանումներ էր կուտակել բլրի հակառակ կողմում, ու հայկական ցանկացած գրոհ դատապարտված էր անհաջողության։ Կարա՞նք ասենք, որ իր մասով Սերժը փրկեց 200+ տղերքի կյանքը, կարանք։
Իսկ կարա՞նք ասենք, որ նույն Լելե-Թեփեն հետ գրավելու համար մի քանի հարյուր զոհ տված ու 40-ից ավելի տանկ թշնամուն նվեր թողած նիկոլը փրկել ա տղերքի կյանքը։ Իհարկե ոչ։
Կյանքեր փրկողը էս պատերազմը 2-3 օր հետո կկանգնացներ էն զիջումներով, որը արեց 44 օր հետո։ Վերջին հաշվով՝ այդ օրերի միջև տարբերությունը միայն զոհերի քանակն էր։
Առողջ դատողությունը բերում ա էն եզրահանգմանը, որ նիկոլն ու աննա ոչ մեկի կյանքն էլ չեն փրկել, ոչ մեկին էլ չեն խնայել, դեռ մի բան էլ գիտակցված զոհեր են ապահովել, որ վերջում նման միֆեր տարածեն ու իրենց փրկիչ ներկայացնեն։
նիկոլն ու աննան ամենամեծ չարիքն են, որ հայ ազգը երբևէ տեսել ա։ Ու հավասարապես չարիք են դրանց սատարողներն ու պաշտպանողները։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը