Կարծիք

12.04.2021 10:35


Ընդամենը 3 տարում մի փոքր ազգ զգաց ու տեսավ նենգության, պղծության, հոգևոր անկման, ատելության, դավաճանության, արժեզրկման, կեղծիքի ու ստի այնպիսի՛ չափաբաժին, ինչպիսին չի տեսել ողջ մարդկությունը

Ընդամենը 3 տարում մի փոքր ազգ զգաց ու տեսավ նենգության, պղծության, հոգևոր անկման, ատելության, դավաճանության, արժեզրկման, կեղծիքի ու ստի այնպիսի՛ չափաբաժին, ինչպիսին չի տեսել ողջ մարդկությունը
Ամենևին չցանկանալով առավել դրամատիզացնել, առանց այն էլ ողբերգական, իրողություններն ու խտացնել, առանց այն էլ խիտ՝ կինոնեգատիվի գույների պես հստակ, սև ու սպիտակ մեր իրականության գույները, սթափ գնահատելով այն կացությունը, որի մեջ այսօր հայտնվել ենք՝ գալիս ես չափազանց ցավալի մի եզրահանգման.
Ընդամենը 3 տարում, մի փոքր ազգ (այո, խոսքը ազգի մասին է, ոչ թե ժողովրդի) զգաց ու տեսավ նենգության, պղծության, հոգևոր անկման, ատելության, ստորության, ստորացվածության, դավաճանության, արժեզրկման, կեղծիքի ու ստի, ստի, ստի՝ անվերջ ստի, այնպիսի՛ չափաբաժին, ինչպիսին, երևի թե, չի տեսել ողջ մարդկությունն՝ իր, ըստ գիտնականների, գոյության գրեթե 3 միլիոն տարիների ընթացքում...
Ուստի, եթե մեզ հաջողվի՝ բախտ վիճակվի, կրկին հառնել ավերակներից և, գրեթե ամբողջովին վերացած Պետության մնացած բեկորներից, կրկին Պետություն կառուցել, գուցե դա լինի, մեզ տրված, ինքնամաքրման, ապաշխարելու և, այսպես կոչված, Ազգային ռենեսանսի ևս մեկ երանելի հնարավորություն, բայց, համոզված եղեք, այս անգամ՝ ՎԵՐՋԻՆԸ...
Աստված ուժ և իմաստություն տա ԱԶԳԻՆ...
Արտյոմ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը