Կարծիք

14.04.2021 10:35


Արծրուն Հովհաննիսյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ

Արծրուն Հովհաննիսյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ

Գլխակերների և ազգադավների գլխավոր խոսափող, «գյոռբագյոռ-2020» անջնջելի նզովքի դափնեկիր Արծրունը օրեր առաջ դադարել է ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Աշխատանքից ազատվել է։ Ինչու և ինչ հիմքով-չգիտեմ. էական էլ չէ։

Էականն այն է, որ սույն նզովյալը ներկայում ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ տիրապետում, օգտագործում և տնօրինում է ամենամեծաթիվ հետևորդներ ունեցող ԱՆՁՆԱԿԱՆ պրոֆիլը։ Շուրջ 620 հազար հետևորդ։ Ընդ որում, այդքան մեծաթիվ լսարան նա ձեռք է բերել ՀԱՆՐԱՅԻՆ, այլ ոչ թե մասնավոր կարգավիճակում։ Ու ինչ ուզի՝ կանի այդ պրոֆիլով։

Դա, մեղմ ասած, սխալ է։ Դա նույնն է, ինչ որևէ նախարար աշխատանքից ազատվի ու ոչ ոք նրանից հետ չվերցնի ծառայողական մեքենան, աշխատասենյակը և քարտուղարուհուն։

Վերոգրյալի հիման վրա կրկնում եմ դեռ նախորդ դեկտեմբերին հնչեցրած պահանջս. սրա ձեռքից առնել պրոֆիլը և փոխանցել ՊՆ-ին։

ԼՐԱՑՈՒՄ. Հենց նոր մի ականատես ինձ գրեց, որ այս սուբյեկտը հենց նոր վայրէջք է կատարել Լոս Անջելեսի օդակայանում։ Կարճ ասած՝ թռել է։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը