Կարծիք

16.04.2021 16:24


Հիմա մի հատ նայենք, թե ինչ չեն արել նախկինները, ինչն արել են ներկաները

Հիմա մի հատ նայենք, թե ինչ չեն արել նախկինները, ինչն արել են ներկաները
Այն, թե ինչ են արել նախկինները, բոլորս էլ գիտենք։ Հիմա մի հատ նայենք, թե ինչ չեն արել նախկինները, ինչն արել են ներկաները։
Նախկինները
- չէին հայտարարել, որ Իրանն «ավտորիտար պետություն է» (Հ. Կոնջորյան)
-չէին հայտարարել, որ Վրաստանը կեղծում է պաշտոնական տեղեկությունները ( Թորոսյան և Քովիդ)
-չէին ձերբակալել, խախտելով ընթացակարգը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին;
-չէին արել ՀԱՊԿ-ին լուրջ/անլուրջ վերաբերվելու հարցադրումը ( Փաշինյան);
-հակառուսական քարոզչության չէին իրականացնում («փակենք ռուսական ալիքներն ազգային անվտանգությունից ելնելով» ոճի գործողություններ);
-չէին հայտարարում, որ Արցախյան հարցի վերաբերյալ չկա օրակարգ, իսկ հետո, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»;
-չէին հայտարարում, որ բանակցային գործընթացը սկսում են սեփական՝ 0-ական կետից՝ փակուղի մտցնելով տարիներ շարունակ ընթացող բանակցային գործընթացը
-անընդհատ չէին դառնում միջազգային կառույցների քննադատության առարկա (բացահայտ ճնշումներ դատական համակարգի վրա և այլն, ինչը, ի դեպ, միջազգային ինդեքսներում ու ռեյթինգներում բացասական ազդեցություն թողեց)։
Ցուցակը կարելի է շարունակել (հիշել, օրինակ, «Լիդիանի» շուրջ պատմությունը), բայց ՖԲ-ի համար այս ցուցակն էլ է երկար։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը