Քաղաքական

16.04.2009 11:46


Էդվարդ Շարմազանովը՝ Վարդան Մալխասյանի հայտարարության վերաբերյալ

Էդվարդ Շարմազանովը՝ Վարդան Մալխասյանի հայտարարության վերաբերյալ

Նախօրեին «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանն ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհին առևտրի է հանվել հայոց ցեղասպանության հարցը և «այս իշխանությունները լավ հասկանալով, որ իրենք այլևս  ռեսուրս չունեն, բացարձակ զրկված են ժողովրդի վստահության քվեից՝ պատրաստ են նաև այդպիսի դավաճանական քայլերի, պատրաստ են մինչև վերջ պղծելու, ավերելու, տիրելու, այրելու այս երկիրը»։

Անդրադառնալով Վ. Մալխասյանի այս հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը «7 օր»-ին ասել է, որ «դա անհեթեթ հայտարարություն է»։

-ՀՀ իշխանություններից և նախագահից ավելի շատ որևէ մեկը շահագրգռված չի, որ մեր ազգային շահերն ամեն տեղ պատշաճ մակարդակով լինեն։ Պրն. Մալխասյանին տեղեկացնեմ, որ նախագահ Սարգսյանը, Իրանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ևս մեկ անգամ ասաց, որ առանց նախապայամանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակիցն ենք, և ցեղասպանության խնդիրը չի կարող լինել սակարկման և քննարկման առարկա։ Եվ երկրորդ՝ ԼՂ-ի հարցում բազմաթիվ անգամներ ասել ենք, և այսօր ևս մեկ անգամ ասել է նախագահը, որ ԼՂ-ը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Ադրբեջանը, մեջբերում եմ նախագահի խոսքը, ո՛չ իրավական, ո՛չ պատմական և ո՛չ էլ բարոյական իրավունք ունի հավակնել ԼՂ-ին,- ասել է Է. Շարմազանովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը