Կարծիք

17.04.2021 11:51


Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով

Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որևէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին և այլն։

Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող։

Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միային 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։

Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը