Լրահոս

16.04.2009 12:27


Ապրիլի 13–ին տեղացած ձյան պատճառով մի շարք գյուղերի պտղատու այգիներ ցրտահարվել են

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվութայն և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ, ըստ Վայոց ձորի մարզից ստացված տեղեկատվության, ապրիլի 13-ին տեղացած ձյան ու գիշերվա ցածր ջերմաստիճանի հետևանքով ցրտահարվել են Վայք քաղաքի, ինչպես նաև Արփի, Թառաթումբ և Զեդեա գյուղերի պտղատու այգիները։

Վայքի քաղաքապետարանում և նշված համայնքների գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ վնասների չափերը ճշտելու համար։

Վայոց ձորի մարզից տեղեկություն էր ստացվել նաև, որ Արին, Հերհեր և Գլաձոր գյուղերի պտղատու այգիները ևս ցրտահարվել են։

Գյուղապետերի կողմից կազմվել են հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը