Լրահոս

04.06.2011 09:59


Այսօր կկայանա Ռուսաստան–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

Այսօր կկայանա Ռուսաստան–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

Այսօր՝ հունիսի 4-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականները: Խաղը կկայանա Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 20։00–ին։

Հիշեցնենք, որ առաջին մրցապայքարում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի՝ 0։0։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այժմ ունի 8 միավոր և ընտրական խմբից դուրս գալու լավ հնարավորություններ է պահպանում։

Տեղեկացնենք, որ միջազգային բուքմեյքերական գրասենյակները Ռուսաստան-Հայաստան խաղում հաղթանակի բացահայտ հավակնորդ են համարում տանտերերին։ Ռուսաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.20 գործակիցը, ոչ-ոքիի համար՝ 6.60, որոշ բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի հաղթանակի գործակից են սահմանել 22–ը։

Այս խորագրի վերջին նյութերը