Քաղաքական

04.05.2021 13:25


Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 11-ը (տեսանյութ)

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 11-ը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։
Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ՝ այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը