Աշխարհ

19.05.2021 18:45


Բորիս Նեմցովի դուստրը պսակադրությունից կարճ ժամանակ անց բաժանվել է հայ ամուսնուց

Բորիս Նեմցովի դուստրը պսակադրությունից կարճ ժամանակ անց բաժանվել է հայ ամուսնուց

Հանգուցյալ Բորիս Նեմցովի և Եկատերինա Օդինցովայի 19-ամյա դուստրը՝ Դինան, հայտնել է ամուսնուց՝ 21-ամյա Դիմիտրի Մաթևոսովից բաժանվելու մասին, որի հետ շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել նախորդ տարվա հուլիսին։ Նևցովան լուրը հայտնել է Ինստագրամում․ Դինան չի հայտնել բաժանության պատճառը, սակայն մանրամասն պատմել է, թե ինչպես հաղթահարում կյանքի այս բարդ շրջանը։

«Մենք բաժանվել ենք։ Ես չեմ նշի պատճառը, սակայն այն բավական ծանրակշիռ է՝ առանց կասկածի ավարտելու 4 տարվա հարաբերություններն ու ամուսնությունը։ Ես ու Դիման միմյանց նկատմամբ չեզոք վերաբերմունք ենք պահպանում։ Եթե համացանցում մեր ամուսնալուծության մասին հարցազրույց տեսնեք, այն կեղծ է։ Մենք չենք մեկնաբանում։

Մանուկ հասակում ամուսնալուծությունը պատկերացնում էի որպես որբերգություն։ Ֆիլմերում հոգնած, տխուր կանանց էի տեսնում, որոնք մոխրագույն շապիկներ էին կրում և չարացած ու հարբած տղամարդկանց։ Արդյունքում պարզվեց՝ ամեն ինչ ավելի լավ է։ Ամուսնալուծության պատճառների խորությունն ինձ մեկ ամիս խորը ցավ էր պատճառում։ Բայց ես ոչ մի անգամ չեմ կասկածել, որ բաժանվելու որոշումը ճիշտ է։ Մենք բաժանվում ենք, որովհետև կան բաներ, որոնք, իմ ըմբռնմամբ, անհամատեղելի են ամուսնության հետ։ Այլևս ոչ մի կերպ հնարավոր չէ ուղղել դրանք։ Ամբողջ ընտանիքն աջակցել է ինձ։ Ես հաշտվեցի ու հասկացա, որ հարկավոր է հեռանալ»,-ասել է Դինան։

Դինա Նեմցովան հայտնել է, որ ամուսնուց բաժանվելուց հետո դեպրեսիայի մեջ չհայտնվելու հարցում իրեն օգնել են պարապմունքները համալսարանում, պարբերական մարզումներն ու ժամանակը, որը նա անցկացրել է մտերիմների ու հարազատների հետ։

«Ինձ այս պատմության մեջ ամենաշատն այն է ցավեցրել, որ ես, իսկապես, ցանկանում էի, որ լավ լիներ։ Ես «մայրիկի ընկերուհու դուստրն» էի, որն ամեն ինչ ճիշտ է արել ու «լավ օրինակ եղել»»,-գրել է Դինան։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը