Քաղաքական

20.05.2021 18:31


Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար (տեսանյութ)

Ստորագրվելիք փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի. ԱԳՆ փոխնախարար (տեսանյութ)

Փաստաթղթից որևէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ և այնուամենայնիվ Ձեր հարցերի հասցեատերը Կառավարությունն է: Այս մասին այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն այսօր հայտարարեց, որ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, տարբեր տեղեկութուններ են շրջանառվում, որ հայկական կողմից Ադրբեջանին մի շարք տարածքներ են հանձնվելու, այդ թվում՝ Տավուշի մարզից 5 գյուղ և Արարատի մարզից՝ Տիգրանաշենը:

Tert.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ արտգործնախարարը դեմ է փաստաթղթին, այսօր էլ նիստին ներկա չէր, Ադոնցն ասաց, որ արտգործնախարարը գտնվում է գործուղման մեջ և այլ պատասխան տալ չի կարող:

Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց, որ բանակցություններին ներգրավված է նաև ԱԳՆ-ն, Սև լճի հատվածում բանակցությունները վերսկսվելու են, թե՞ ձևաչափի փոփոխություն է լինելու, Ադոնցն ասաց՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, արտգործնախարարությունը տեղյակ է, բայց երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին և որևէ նոր տեղեկություն չունի:

Հարցին, թե ի՞նչ որակում է տալիս այս իրավիճակին, պատասխանեց, որ սա ոտնձգություն է Հայաստանի սուվերենությանը և խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից, սա միանշանակ է: Սա պարտադիր քայլ է, որպեսզի հետագայում շարունակվեն ինչ-ինչ հարցերի քննարկումներ»:

Այս խորագրի վերջին նյութերը