Աշխարհ

24.05.2021 10:31


Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութերի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել (լուսանկար, տեսանյութ)

Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութերի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել (լուսանկար, տեսանյութ)

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը կիրակի հայտարարել է, որ մրցույթի հաղթող Maneskin ռոք խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել, գրում է Deadline-ը։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է՝ ինչպես է «կանաչ սենյակում» նստած Դամիանո Դեյվիդը գլուխը մի պահ իջեցնում սեղանի վրա, ինչը հանգեցրել է այն ենթադրությանը, որ վերջինս թմրանյութ է ընդունում։

«Մենք տեղյակ ենք «կանաչ սենյակում» «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող խմբի մասնակցությամբ տեսահոլովակի շուրջ շահարկումների մասին»,-հայտարարել են կազմակերպիչները:

Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, թե իտալական պատվիրակության սեղանին բաժակ է կոտրվել և երգիչը փորձել է հեռացնել ապակու բեկորները։

Երգիչը շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է թմրանյութեր օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները։

«Ռեգին (խմբի կիթառահար Թոմաս Ռագի- խմբ․) կոտրել էր բաժակը։ Ես թմրանյութեր չեմ օգտագործում։ Խնդրում եմ, վերջ տվեք այդ խոսակցություններին։ Ոչ մի կոկաին, չկա նման բան», -ասել է նա։

Հիշեցնենք, որ Իտալիան ներկայացնող Maneskin ռոք խումբը Zitti e Buoni երգի կատարմամբ հավաքել է 524 միավոր՝ դառնալով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթողը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավորով:

Eurovision Winners Maneskin Investigated For Drug Use In Green Room –  DeadlineMåneskin Wins 2021 Eurovision Song Contest

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը