Լրահոս

19.11.2010 11:16


ԵՄ-ը կարող է Հայաստանի համար փոփոխել անցագրային կարգը

ԵՄ-ը կարող է Հայաստանի համար փոփոխել անցագրային կարգը

«Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդրկված երկրների համար անցագրային կարգի փոփոխությունը հնարավոր է միայն այնտեղ եվրոպական անվտանգության չափորոշիչների արդյունավետ ներմուծման դեպքում։ Նոյեմբերի 18-ին Բեռլինում բացելով Քաղաքացիական հասարակության երկրորդ եվրոպական համաժողովը՝ սրա վրա է շեշտադրումներ արել  Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Եվրահանձնակատարը չափազանց կարևոր է համարել սոցիալական շփումները Եվրամիության և այն երկրների քաղաքացիների միջև, որոնց վրա տարածվում է «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի։ «Ես հավատացած եմ, որ մենք կկարողանանք վերացնել Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժման արգելքները, սակայն դրա համար արևելքի մեր գործընկերները պետք է իրենց երկրներում անվտանգության համապատասխան մակարդակ ապահովեն»-նշել է Ֆյուլեն։ Նա նաև նշել է հատուկ դերը քաղաքացիական հասարակության, որը պետք է հանդես գա որպես Եվրոպայում անցագրային կարգի ազատականացման իրավունքի պահապան։

Այս խորագրի վերջին նյութերը