Աշխարհ

08.06.2021 20:20


Էրդողանի թիկնապահը սրճարանում նստած կնոջն արգելում է ոտքը ոտքին գցել նախագահի ներկայությամբ (տեսանյութ)

Էրդողանի թիկնապահը սրճարանում նստած կնոջն արգելում է ոտքը ոտքին գցել նախագահի ներկայությամբ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում աշխատանքային օրն անցկացնելուց հետո թիկնապահների ուղեկցությամբ մտել է քաղաքի սրճարաններից մեկը՝ պաղպաղակ ուտելու:

Սրճարանում զրուցել է պաղպաղակ ուտող հաճախորդների հետ, որոնց թվում եղել են նաև ուկրաինացի զբոսաշրջիկներ: Այդ ընթացքում Էրդողանի թիկնապահներից մեկը նկատել է, որ նստած կանանցից մեկը ոտքը ոտքին է գցել։ Թիկնապահը ձեռքով նշան է արել, որ կինը փոխի նստելու ձևը:

Կինը բավականին ուշացումով է հասկացել թիկնապահի պահանջն ու փոխել նստելու ձևը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը